Սինգապուրի դատարանը մահապատժի է դատապարտել Մալայզիայի քաղաքացուն՝ հերոին պահելու համար

Սինգապուրի դատարանը մահապատժի է դատապարտել Մալայզիայի քաղաքացուն՝ հերոին պահելու համար

Սինգապուրի Գերագույն դատարանը մահապատժի է դատապարտել Մալայզիայի քաղաքացուն, որը նախկինում ձերբակալվել էր թմրանյութեր պահելու համար։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Singapore Star թերթին:

Քննիչների տվյալներով՝ 39-ամյա Մունուսամի Ռամարմուտը, որը վերջին 14 տարիներին ապրել և աշխատել է Սինգապուրում՝ որպես դռնապան, ձերբակալվել է 2018 թվականին՝ մոտավորապես 57 գրամ հերոին պահելու համար։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կենտրոնական բյուրոյի աշխատակիցները նրա մոտոցիկլետում հայտնաբերել են ապօրինի նյութերի մի քանի տարա։ Տղամարդը պնդել է, որ բեռը պահեստավորման համար իրեն է փոխանցել իր հայրենակիցը, ով ասել է, որ արկղերում եղել են գողացված բջջային հեռախոսներ։

Այնուամենայնիվ, դատավոր Էնդրյու Լիմը հայտարարել է, որ դատավարության ընթացքում երդվյալ ատենակալները չընդունեցին պաշտպանական կողմի փաստարկներն այն մասին, որ ամբաստանյալը, իբր, տեղյակ չի եղել թմրամիջոցների առկայության մասին: Բացի այդ, ըստ նրա՝ մեղադրյալը էական օգնություն չի ցուցաբերել քննությանը, ուստի դատապարտվել է մահապատժի։

Սինգապուրում թմրանյութերի հետ կապված հանցագործությունները համարվում են ամենասարսափելիներից: Այսպիսով, 15 գրամ հերոին կամ 30 գրամ կոկաին պահելու համար սպառնում է մահապատիժ։ Պաշտոնական տվյալներով՝ 2016-ից 2019 թվականներին երկրում իրականացվել է 25 մահապատիժ, հանցագործությունների մեծ մասը կապված է եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում