Մեկնարկում է «տարվա լավագույն մարզիկ» մրցույթը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թվականի մրցույթը:
Այս մասին հայտնում է ԿԳՄՍ-ն: Հաղթողները որոշվելու եննախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների և մարզաձևերի գլխավորմարզիչների քվեարկության արդյունքների համադրմամբ: Մրցույթի կազմակերպման ևանցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Մին դեկտեմբերի 10-ը ԿԳՄՍ-ն կհրապարակի Օլիմպիական մարզաձեւերից, ինչպես նաեւսամբոյում եւ շախմատում բարձր ցուցանիշներ արձանագրած եւ ամենաբարձր միավորներունեցող 20 մարզիկների անվանացանկը:
Ֆեդերացիաները մրցութային անվանացանկում ներառելու նպատակով հանձնաժողովին եններկայացնելու 1-3 մարզիկի թեկնածություն, ինչպես նաեւ 1 մարզիկի թեկնածություն«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի համար, որը կորոշվելու է SMS քվեարկության միջոցով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի «Տարվա լավագույն մարզիկ» մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունն այս տարի կկայանա Գյումրիում:
Կարծիքներ