Ինչպիսի՞ ախտանիշներով է հնարավոր ճանաչել կոկորդի քաղցկեղը
Կոկորդի քաղցկեղը կոկորդի եւ վզի մի ամբողջ շարք ուռուցքային հիվանդությունների ընդհանուր անվանումն է: Այդ բոլոր հիվանդությունների ախտանիշները տարբերվում են, պնդում են Macmillan Cancer Support բարեգործական կազմակերպության մասնագետները, հայտնում է Express-ը:
Օրինակ՝ վահանաձեւ գեղձի քաղցկեղը կարող է ցույց տալ վզի վրա առաջացած «ուռուցքը», որը չի ցավում, բայց չափը մշտապես մեծանում է: Այն առաջանում է հենց գեղձի մեջ վզի առջեւի հատվածում, խոսքային ապարատից ցածր:
Կերակրափողի քաղցկեղը սովորաբար ցույց է տալիս կլլման դժվարությունը: Մասնագետների խոսքով՝ այս ախտորոշմամբ մարդիկ կարող են այնպիսի զգացողություն ունենալ՝ ասես կերակուրը խցանվում է կոկորդում կամ կրծքում:
Շնչափողի քաղցկեղը, որը սովորաբար հայտնաբերվում է 60-ն անց մարդկանց մոտ, հաճախ դրսեւորվում է հեւոցով, արյունոտ հազով, սուլող շնչառությամբ, խռպոտ ձայնով, կլլման դժվարություններով, սարսուռով եւ կրծքավանդակի հաճախակի ինֆեկցիաներով:
Չնայած այս բոլոր ախտանիշները կարող են վկայել մի շարք այլ խանգարումների մասին, դրանց առաջանալու դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս բժշկի դիմել:
Կարծիքներ