Ջորջ Քլունին պատմել է, թե ինչու են իր զավակները հավատում Սանտա Կլաուսին
Ջորջ Քլունին The Late Show հաղորդման ժամանակ հաղորդավար Սթիվեն Քոլբերին պատմել Է, թե ինքն ինչ Է անում այն բանի համար, որպեսզի իր զավակները հավատան Սանտա Կլաուսի գոյությանը: Այդ մասին հաղորդել Է Daily Mail-ը:
Դերասանը պատմել Է «Կեսգիշերային երկինք» իր նոր ֆիլմի մասին եւ հանդիսականների հետ հաղորդակցվել Սուրբ Ծնունդի եւ Ամանոր նախաշեմին, թե ինչ Է նա այժմ անում, որպեսզի իր փոքր երեխաները (երեք տարեկան երկվորյակները՝ Ալեքսանդրը եւ Էլլան) իրենց լավ պահեն:
«Երբ նրանք առավոտյան արթնանում են (նրանք առանձին սենյակում են քնում), սկսում են միմյանց հետ զրուցել, եւ նրանց ձայնը լսվում Է դռան ետեւից: Այդ պահին ես կանգնում եմ նրանց սենյակի առջեւ եւ ասում. «Ողջո՛ւյն, Սանտա»: Եվ նա «հո, հո, հո»-ի նման մի բան Է պատասխանում: Այդ ժամանակ ես հարցնում եմ. «Այստեղ ի՞նչ ես անում»:
Իսկ նա բացատրում Է. «Պարզապես ցանկանում եմ ստուգել՝ արդյոք լավ են իրենց պահում այս երեխաները»,-պատմել Է Քլունին: «Եվ անմիջապես լսվում Է, թե ինչպես են նրանք բացականչում՝ իհարկե, լավ, Սանտա»: Այստեղ նա անհետանում Է, եւ նրանք ամբողջ առավոտյան այնքան լավ են իրենց պահում, որ պարզապես դա հնարավոր չԷ պատկերացնել»,-հավելել Է նա: Դերասանը գլխավոր դերակատարն Է եւ որպես ռեժիսոր Է հանդես գալիս «Կեսգիշերային երկինք» ֆիլմում, որի պրեմիերան Netflix-ում պլանավորված Է դեկտեմբերի 23-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/56/
Կարծիքներ