Կադիրովն ասել է, որ Պուտինի մերձավոր շրջապատի անդամ չէ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ինքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի անդամ չէ, գրում է Russia Today-ը։
«Ես երկրի ղեկավարության հետ ունեմ հարաբերություններ՝ որպես տարածաշրջանի ղեկավար։ Ես նույնիսկ չեմ մտնում նախագահի ու վարչապետի մերձավոր շրջանակը»,- ասել է Կադիրովը:
Միաժամանակ Կադիրովը հավելել է, որ երբ անհրաժեշտություն է լինում, զանգում է նախագահին։
«Որպես պետության ղեկավար՝ նա միշտ կապի մեջ է բոլոր տարածաշրջանային ղեկավարների հետ»,- ասել է Կադիրովը։
Նա նաև ընդգծել է, որ իրեն ոչ ոք չի ասում, որ որևէ հայտարարություն անի, այդ թվում՝ Ուկրաինային վերաբերող։
Կարծիքներ