Շանթ Սարգսյանը և Մարիամ Մկրտչյանը մեկնարկեցին հաղթանակով․ 6th Sharjah Masters 2023

Շանթ Սարգսյանը և Մարիամ Մկրտչյանը մեկնարկեցին հաղթանակով․ 6th Sharjah Masters 2023

ԱՄԷ-ի Շարջա քաղաքում մեկնարկած «6th Sharjah Masters 2023» շախմատի միջազգային մրցաշարի առաջին տուրում Հայաստանը ներկայացնող 6 շախմատիստներից երկուսը՝ Շանթ Սարգսյանը և Մարիամ Մկրտչյանը հաղթանակներ են տարել, իսկ մյուսը 4-ը իրենց պարտիաները ավարտել են ոչ-ոքի։
Հիշեցնենք, որ Հայկ Մարտիրոսյանը (2675), Շանթ Սարգսյանը (2630), Մանուել Պետրոսյանը (2629) և Սամվել Տեր-Սահակյանը (2617) հանդես են գալիս «Masters Section» խմբում, իսկ Էմին Օհանյանը (2444) և Մարիամ Մկրտչյանը (2360)՝ «Challengers Section» խմբում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում