Հնդկաստանում ձնահյուսի հետևանքով ավելի քան 150 մարդ անհետ կորել է
Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտարակհանդ նահանգում ձնահյուսի սահքի հետևանքով ավելի քան 150 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հայտնում է The Times of India-ն:
Երկրի ներքին գործերի նախարար Ամիթ Շահը կոչ է արել արտակարգ իրավիճակների ծառայություններին, ինչպես նաև երկրի օդուժին՝ պատրաստ լինելու փրկարարական գործողության: Իշխանությունները տեղակայել են աղետներին արձագանքող պետական ուժերի թիմեր։
Կարծիքներ