Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնվում է ըստ միջնադարյան տեխնոլոգիաների
Փարիզում Աստվածամոր տաճարը վերականգնելու համար արհեստավորներն օգտագործում են 13-րդ դարի միջնադարյան տեխնոլոգիաները: Աշխատում են, որ մեկուկես տարի առաջ հրդեհից մոխրացած կաղնե կառույցները հնարավորինս մոտ լինեն օրիգինալին: Նույնիսկ կառուցվածքի կմախքը ամբարձիչով չեն բարձրացնում՝ հայտնում է France24-ը:
Այս հանգստյան օրերին այցելուների առաջ իրենց դռները բացեցին Փարիզի պատմամշակութային վայրերը, որոնք համաճարակի պատճառով փակ են հասարակության համար: Բացվել է նաև տաճարի խորանում տեղակայված հնագիտական թանգարանը, որին հրդեհը ուղղակի վնաս չի պատճառել, բայց տարածքն աղտոտվել էր այրված առաստաղներից առաջացած կապարի թունավոր փոշով: Մասնագետները վերջերս են ավարտել թանգարանի մաքրումը:
Կարծիքներ