Գումարի դիմաց առաջարկել են ռուս տնտեսագետին հակահայկական մեկնաբանությանբ հանդես գալ. hraparak.am
Տնտեսագետ Միխայիլ Դելյագինը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ռուսական մի լրատվամիջոցից, որի հետ արդեն մեկ ու կես տարի է, ինչ չեմ շփվում, զանգում են եւ խնդրում են գումարի դիմաց մեկնաբանություն տալ առ այն, որ Հայաստանն Ադրբեջանի հետ բախում է սանձազերծել, թիրախավորելով վերջինիս նավթային ոլորտը։ Իմ հարցին, թե ինչու Հայաստանը, քանի որ փետրվարին հաստատ Ադրբեջանն է սկսել եւ Թուրքիայի ականջներն են երեւում եւ ոչ թե հայկական գլխարկը, եւ հակամարտության գոտու կոնկրետ որ շրջանում են գտնվում ադրբեջանական նավթային օբյեկտները, մոսկովյան լրատվամիջոցի տնտեսական բաժնի ղեկավարը պարզապես ասում է, որ այդպիսին Բաքվի տեսակետն է։ Այսինքն, եթե վաղը Բաքվի դիրքորոշումը լինի այն, որ Հայոց ցեղասպանությունը ռուսներն են կատարել, ապա մոսկովյան ԶԼՄ-ները փողի դիմաց, ուրախությամբ դա հաստատող մեկնաբանություններ կհավաքեն։Իսկ արդեն ժամանակը չէ մեդիահովիտը մաքրելու»։
Կարծիքներ