Ականատեսների գնահատմամբ՝ ավելի քան 100 մարդ ամբողջությամբ այրվել է հրդեհի ժամանակ. Արտակ Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մանրամասներ է ներկայացրել երեկ Ասկերան-Ստեփանակարետ ճանապարհին տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունից հետո մարդկային զոհերի և վիրավորների մասին։
«Երեկ Արցախում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով պաշտոնապես տուժել է 290 մարդ, որոնցից տասնյակները ծայրահեղ ծանր վիճակում են. 20 մարդ մահացել է: Շատերը անհետ կորել են, ականատեսների գնահատմամբ՝ ավելի քան 100 մարդ ամբողջությամբ այրվել է հրդեհի ժամանակ: Հայաստանից վիրավորներին տարհանելու համար բժշկական ուղղաթիռ է ժամանել»,- այս մասին ասվում է Բեգլարյանի «X»-ի էջում արված գրառման մեջ։
Կարծիքներ