Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է․ ԱՀ ՆԳՆ
Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է։ Մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքում նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Այս մասին հաղորդում են Արցախի Ներքին գործերի նախարարությունից։
«Սիրելի' հայրենակիցներ
Ավելորդ խնդիրներից, դեպքերից ու պատահարներից խուսափելու համար` խնդրում ենք չշտապել։
Խցանումների պատճառով հնարավոր չէ այս պահին իրականացնել տեղափոխումը` անգամ շրջաններից։
Ստեփանակերտի բնակչության տեղափոխման հարցով դիմել քաղաքապետարան, շրջաններում` վարչակազմերին։
Խնդրում ենք ըմբռնուվ մոտենալ. Մեր կառույցը (օպերատիվ շտաբ և ԱԻ պետական ծառայություն) զբաղվում է անհետ կորածների հարցերով, ըստ այդմ` որոնողափրկարարական աշխատանքներով»,- ասված է ԱՀ ՆԳՆ հաղորդագրությունում։
Կարծիքներ