ՀՀ Ազգային Պատկերասրահը համալրվեց ևս մեկ թակարժեք կտավով
Միսս Աշխարհ 2014 Յուլյա Ավագյանը և նրա ամուսինը`Արթիկի փոխքաղաքապետ Բորիս Ավագյանը, Հայաստանի ազգային պատկերասրահին կնվիրաբերեն իրենց ընտանեկան հավաքածուից՝ հայտնի գեղանկարիչ Գևորգ Զախարովիչ Բաշինջաղաղյանի կողմից 1910-ին արված կտավը, որը ընտանիքը ժառանգել է Բորիսի պապից`հայտնի գիտնական, ակադեմիկոս Բորիս Պետրովիչ Ավագյանից։
Նկարի արժեքը գնահատվել է 17․000․000 ՀՀ դրամ։
Միջոցառմանը կմասնակցեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և պատգամավորներ:
Միջոցառումը տեղի կունենա ս/թ հուլիսի 23-ին, ժամը 14: 00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում՝ հասցե`Արամի, շենք 1։
Կարծիքներ