Թուրքիայում հայտարարել են «Բայրաքթարների» դեմ պայքարում ռուսական ՌԷՊ համակարգերի «անարդյունավետության» մասին
Թուրքական Baykar ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտարարել է, որ ռադիոէլեկտրոնային պայքարի ռուսական միջոցները «անկարող են» դիմակայել Bayraktar TB2 թուրքական հարվածային անօդաչուներին: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին վերջին հասյտնել է տեղի լրատվամիջոցներից մեկին:
«Ռադիոէլեկտրոնային պայքարի ռուսական համակարգերը չեն կարողացել կանգնեցնել Bayraktar TB2-ներն անգամ մեկ ժամով»,- հայտարարել է նա:
Ընկերության գլխավոր տնօրենը հավելել է, որ ընկերությունն անօդաչուի համար պաշտպանություն է մշակել ՌԷՊ համակարգերից, այդ իսկ պատճառով «այն միշտ կլինի օդում»:
Փորձագետները նշում են, որ Ռուսաստանն արդյունավետ տեխնիկա ունի թուրքական հարվածային անօդաչուների դեմ պայքարելու համար: Նման համակարգերից մեկը «Տոր-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համալիրներն են, որոնք կարող են միաժամանակ 48 թիրախ հայտնաբերել, ուղեկցել 10-ը և խոցել 4-ը:
Կարծիքներ