Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ. այն կտաքանա 2-3 աստիճանով
Հայաստանի տարածքում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 4-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին, 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 2-ի, 3-ի ցերեկը՝ առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 4-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին, 2-ի գիշերը, 3-ին՝ կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Կարծիքներ