Եվրախորհրդարանն առաջարկել է Բրյուսելում բացել բելառուսական ընդդիմության գրասենյակ
Եվրախորհրդարանականներն առաջարկել են Բրյուսելում հիմնել բելառուսական ընդդիմության պաշտոնական ներկայացուցչություն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների խորհրդարանական առաքելության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսի խոսքերին:
«Ժամանակը չէ՞ դիտարկել Բրյուսելում ժողովրդավարական Բելառուսի համար տեղեկատվական գրասենյակ բացելու հնարավորությունը», – ասել է Կուբիլիուսը:
Նա հավելել է, որ Բելառուսի հետ տեղեկատվության անընդհատ փոխանակումը չափազանց կարևոր է Եվրամիության քաղաքական ինստիտուտների գոյության համար:
Ավելի վաղ նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան օգոստոսի 14-ին հայտարարել էր հանրապետությունում Համակարգող խորհրդի ստեղծման մասին:
Կարծիքներ