Իրականում որոշ մարդկանց անհանգստացնում է ոչ թե անձնագրի գույնը, դիզայնը, այլ վիզաների ազատականացումը. Թունյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նոր կենսաչափական անձնագրերի գույնի շուրջ ստեղծված աղմուկին ու քննադատություններին:
«Գիտե՞ք՝ որոշ մարդիկ ինչու են ծանր տարել Հայաստանի նոր կենսաչափական անձնագրերը:
Իրականում իրենց անհանգստացնում է ոչ թե անձնագրերի գույնը կամ դիզայնը, այլ վիզաների ազատականացումը, որը մեծապես կախված է կենսաչափական անձնագրերի ներդրումից և որը սարերի հետևում չէ:
Դե նորություն չի. էս մարդկանց ցանկացած լավ բան գցում է խորը ընկճախտի մեջ՝ թոշակների բարձրացում, առողջության ապահովագրություն, ժամանակակից սպառազինություն, ապաշրջափակում, խաղաղություն...
Բայց դա իրենց խնդիրն է. թեթև տարեք իրենց ծանր տանելը))) Վիզաների ազատականացում լինելու է, մնացած լավ բաները՝ նույնպես»,- գրել է Թունյանը:


Կարծիքներ