Երևանի Նուբարաշենի աղբանոցի մոտակայքում այրվում է «Ford Explorer» մակնիշի ավտոմեքենա

Երևանի Նուբարաշենի աղբանոցի մոտակայքում այրվում է «Ford Explorer» մակնիշի ավտոմեքենա

Հոկտեմբերի 14-ին, ժամը 02:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբանոցի մոտակայքում այրվում է «Ford Explorer» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։35-ին, մարվել՝ 02:38-ին։ Այրվել է «Ford Explorer» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Մ․, ծնված 1985 թ.)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում