Լևոն Արոնյանը 20:8 հաշվով հաղթել է գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհային

Լևոն Արոնյանը  20:8 հաշվով հաղթել է գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհային

Լևոն Արոնյանը Grand Chess Tour Finals մրցաշարի եզրափակչում 20:8 հաշվով հաղթել է հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհային: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Այս հաղթանակով Արոնյանը գրավեց 3-րդ տեղը և ապահովեց մասնակցությունը հաջորդ տարվա մրցաշարին։

Լավագույն եռյակը հետևյալ տեսքն ունի.

 

1-ին տեղ՝ Ֆաբիանո Կարուանա

 

2-րդ տեղ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավ

 

3-րդ տեղ՝ Լևոն Արոնյան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում