Bloomberg. ռուսական նավթի գնի շուրջ բանակցությունները փակուղի են մտել

Ռուսական նավթի գնի առավելագույն չափի սահմանման շուրջ Եվրամիությունում բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրին։
Չորեքշաբթի երեկոյան Եվրամիության երկրների միջև բանակցությունները, թե որտեղ պետք է սահմանվի ռուսական նավթի G-7-ի առաջարկվող գնային շեմը, դադարեցվեցին:
Նշվում է, որ եթե այսօր չկարողանա համաձայնություն ձեռք բերել, ապա այս հարցի քննարկումը կշարունակվի վաղը։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ ԵՄ-ն, G7- ի հետ համակարգելով, քննարկում է ռուսական էներգառեսուրսների համար գնային շեմ սահմանելու հարցը՝ 65-70 դոլար մեկ բարելի դիմաց։
Կարծիքներ