ՀՀ ֆինանսների նախարարն ու Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան պատվիրակությունը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարարն ու Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան պատվիրակությունը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 26-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել ֆինանսների նախարարի տեղակալները, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին և ԱՄՀ առաքելության տնտեսագետներ:

Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է տնտեսական վերջին զարգացումները, ներկայում գործող հարկային քաղաքականությունն ու վարչարարությունը, ինչպես նաև՝ խոսել 2022 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքից:

Իվա Պետրովան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է Ֆինանսների նախարարության հետ ունեցած գործընկերային բարձր հարաբերությունները և վերահաստատել իր պատրաստակամությունը մասնակցելու ընթացիկ բոլոր ծրագրերին:

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես ՝ անդրադարձել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին, կապիտալ ծախսերին և հարկային քաղաքականությանն առնչվող թեմաներին:

Հանդիպման ավարտին ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ առաջիկայում աշխատանքային ձևաչափով շարունակելու ընթացիկ ծրագրերի քննարկումները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում