Գևորգ Սիմոնյանը երկու ամսով կալանավորվեց

Գևորգ Սիմոնյանը երկու ամսով կալանավորվեց

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը քիչ առաջ դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվեց։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ երեկ Հակակոռուպցիոն դատարանը քննելու էր Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու միջնորդությունը, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատարանը 3 ժամով հետաձգել է Սիմոնյանին կալանավորելու միջնորդությունը քննելու նիստը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 10-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը և ևս 10 անձ ձերբակալվել են։

Երեկ կալանավորվել էր «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Իսկ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամբ դատարանը կիրառել է այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում