Շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարը Գաբուզյանն է

Շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարը Գաբուզյանն է

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող ՀՀ առաջնությունում կայացել են 4-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում ոչ մի պարտիա խաղաղ արդյունք չունեցավ: Հաղթանակներ տոնեցին Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Հովհաննես Գաբուզյանը և Շանթ Սարգսյանը:

Այժմ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Հովհաննես Գաբուղյանն է: Նա ունի 3,5 միավոր:  3-ական միավոր են վաստակել Արման Փաշիկյանը և Տիգրան Հարությունյանը:

Հայաստանի այս առաջնությունը բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի փետրվարի 28-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում