Չինաստանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանի Սիչուան նահանգի արևմուտքում հինգշաբթի օրը 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

 Էպիկենտրոնը գտնվել է Կանգդինգ քաղաքից 259 կմ հյուսիս-արեւմուտք՝ մոտ 100 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում