Մակրոնը կոչ է արել ֆրանսիացիներին ամառային հանգիստն անցկացնել Ֆրանսիայում

Մակրոնը կոչ է արել ֆրանսիացիներին ամառային հանգիստն անցկացնել Ֆրանսիայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել երկրի քաղաքացիներին ամառային հանգիստն անցկացնել Հանրապետությունում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այս տարի ամառային հանգիստը հնարավոր է, սակայն անհրաժեշտ է այն անցկացնել Ֆրանսիայում: Ֆրանսիացիները մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի դիմակայեն համավարակին, սակայն պետք է չկորցնել զգոնությունը: Դիմակների կրումը շարունակում է պարտադիր լինել»,- հայտնել է Մակրոնը:

Նա ընդգծել է, որ կառավարությունը շարունակելու է ավելացնել պատվաստման տեմպերը, և հունիսի 15-ից կարող են պատվաստվել նաև 12-18 տարեկան դեռահասները:

Կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր Ֆրանսիայում գրանցվել է վարակման 5.6 մլն դեպք, մահացել է 109 հազար մարդ:

Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 25.8 մլն մարդ, իսկ 10.9 մլն՝ երկու դեղաչափ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում