Գեղարքունիքի մարզում բախվել են Երևան-Ճամբարակ երթուղին սպասարկող «Գազել»-ն ու Mercedes-ը. կա 7 վիրավոր
Այսօր՝ հունվարի 10-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 72.5 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 63-ամյա Թորոս Ք-ի վարած «Գազել» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ՝ 33-ամյա Վաղինակ Պ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Գազել»-ը սպասարկում է թիվ 327 երթուղին՝ Երևան-Ճամբարակ-Զորավանք հատվածը։
Կարծիքներ