Գետափ-Մարտունի ճանապարհին ավտոմեքենան ձորն է գլորվել

Գետափ-Մարտունի ճանապարհին ավտոմեքենան ձորն է գլորվել

Մայիսի 31-ին՝ ժամը 17:19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղնջաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 26-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 5 մ գլորվել ձորը։

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և դուրս բերել ձորից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում