Փաստահավաք առաքելությամբ ՀՀ-ում է «Լաչինի շրջափակման հումանիտար հետևանքների հասցեագրումը» թեմայով զեկույցի հեղինակը
Մայիսի 31-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԵԽԽՎ իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Փոլ Գավանը «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների հասցեագրումը» թեմայով զեկույցի նախապատրաստման նպատակով փաստահավաք առաքելությամբ գտնվում է Հայաստանում:
Կարևորվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետևանքով մարդու իրավունքների խախտումներն արձանագրող զեկույցը և այդ համատեքստում Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը:
Կարծիքներ