Փրկարարները Վանաձորում մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. կա տուժած
Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 21-ին, ժամը 12։45-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող ավտոմեքենայի սրահից նկատվում է ծուխ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ Տ․ Բ․, ծնված 1984 թ․) սրահում․ կա տուժած։
Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է լավ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։52-ին, մարվել՝ 13։16-ին։ Այրվել է ավտոմեքենայի սրահը։
Կարծիքներ