Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում տնակ է այրվել
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 21-ին, ժամը 14։10-ին ահազանգ է ստացել, որ Զոլաքար գյուղում այրվում է փայտե տնակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 11-րդ փողոցում գտնվող տնակում։
Հրդեհը մեկուսացվել ժամը 14:31-ին, մարվել՝ 14:50-ին: Այրվել է փայտե տնակը՝ 36 քմ մակերեսով։
Կարծիքներ