Արշակունյաց պողոտայում բռնկված հրդեհի հետեւանքով շինության տարածքում առկա է փլուզման վտանգ. ԱԻՆ
Արշակունյաց պողոտայում գտնվող «Պլաստիկ» ԲԲԸ-ի տարածքում բռնկված հրդեհի հետեւանքով շինության տարածքում առկա է փլուզման վտանգ: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 08։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, երկու ջրատար և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։23-ին, մարվել՝ 13։14-ին։ Արտադրական տարածքի մոտ 150 քմ հատվածում այրվել է 120 քմ իզոգամ, ջերմահարվել է 6 հաստոց և փլուզվել տանիքի երկաթբետոնե ծածկը՝ մոտ 120 քմ: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է քաղաքապետարանի երկու ջրատար:
Կարծիքներ