Գեղարքունիքի մարզում անցկացվել է պատանիների շախմատի առաջնություն՝ ի հիշատակ Արցախյան պատերազմի զոհերի

Գեղարքունիքի մարզում անցկացվել է պատանիների շախմատի առաջնություն՝ ի հիշատակ Արցախյան պատերազմի զոհերի

2021 թվականի փետրվարի 19-ի իմ որոշման համաձայն՝ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների մինչև 8, 10, 12, 14 և 16 տարեկան դպրոցականների մասնակցությամբ կազմակերպվեց և անցկացվեց պատանիների շախմատի 2021 թվականի մարզային առաջնություն, որը նվիրված էր Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: 

«Պատանիների շախմատի մարզային առաջնության մրցումների ընթացքին հետևելու նպատակով մարտի 5-ին այցելեցի Գավառի թիվ 4 հիմնական դպրոց: Շրջայց կատարեցի դասասենյակներում, հետևեցի խաղերի ընթացքին: Ուրախությունս հայտնեցի շախմատ մարզական խաղի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու և ակտիվ մասնակցության համար։

Քանզի նրանք իրենց մասնակցությամբ արժանի հարգանքի տուրք են մատուցում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած մեր հերոսների հիշատակին: Նշեցի, որ այդ մրցաշարը պետք է դառնա ամենամյա՝ տարեցտարի ավելի մեծ թվով մարզիկներ ընդգրկելով խաղերում:

 

Ողջունեցի նրանց և նրանց մարզիչներին՝ ցանկանալով ավելի մեծ խաղեր և բազում հաղթանակներ։

Շախմատի մարզային փուլին մասնակցեցին տարածքային փուլի արդյունքում հաղթող ճանաչված 68 դպրոցականներ: Առաջնությունն անցկացվեց ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն:

 

Առաջնության արդյունքներով կձևավորվի մարզի հավաքական թիմը, որը մարտի 20-29 կմասնակցի Հայաստանի պատանիների և աղջիկների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ փուլին:

Զրուցելով մարզիչների հետ՝ խոստացա այս տարի ևս աջակցել շախմատի կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերում մասնակցություն ունեցող դպրոցականներին»,- գրել է Գեղարքունիքի մարզպետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում