Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ. Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկություն է հայտնել շտկել Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը վերջին հանդիպման հետևանքները և համաձայնել է աշխատել ԱՄՆ առաջնորդի «ուժեղ ղեկավարության ներքո:

«Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ հասնելու կայուն խաղաղության: Վաշինգտոնում մեր հանդիպումը Սպիտակ տանը չանցավ այնպես, ինչպես սպասվում էր: Ափսոս, որ դա տեղի ունեցավ: Եկել է ժամանակը ամեն ինչ շտկելու»,- X-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետը:

Զելենսկին ասել է, որ հույս ունի ապագայում կառուցողական համագործակցություն ունենալ Միացյալ Նահանգների հետ, քանի որ պատրաստ է արագ աշխատել ռազմական գործողությունը դադարեցնելու համար։

«Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- վստահեցրել է Զելենսկին՝ հաստատելով ԱՄՆ-ի հետ հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու իր մտադրությունը ցանկացած պահի և ցանկացած հարմար ձևաչափով։

Զելենսկին նաև ընդգծել է՝ իսկապես գնահատում են այն ամենը, ինչ արել է Ամերիկան՝ օգնելու Ուկրաինային՝ պահպանել իր ինքնիշխանությունն ու անկախությունը։

«Հիշում ենք այն պահը, երբ նախագահ Թրամփը Ուկրաինային Javelin համակարգեր տրամադրեց, և ամեն ինչ փոխվեց: Շնորհակալ ենք դրա համար»,- ասել է Զելենսկին:

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մանրամասնել էր, թե ինչ պայմանների դեպքում Զելենսկին կարող է վերադառնալ Օվալաձև գրասենյակ:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ էր տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի  և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել էր Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում