Իրանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բնական շահի վրա. Նիկոլ Փաշինյան

Իրանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բնական շահի վրա: Եվ սա, թերևս երաշխիք է, որ երկու երկրների հարաբերությունները զարգացման ռազմավարական տրամաբանության մեջ են գտնվում:
Այս մասին Իրանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուրախ ենք արձանագրել, որ Իրանի հետ մեր հարաբերությունները զարգանում են և քաղաքական երկխոսության մակարդակում, և տնտեսական գործակցության մակարդակում: Ուրախ ենք ՀՀ-ում տեսնել ավելի շաը զբոսաշրջիկներ Իրանից և հակառակը, նաև մեր առևտրաշրջանառությունն աճում է բնական տեմպերով:
Իրանական ընկերությունները բավական լայնորեն ներկայացված են ՀՀ-ում»,- ասել է վարչապետը:
Կարծիքներ