Գյումրիում կայանված մեքենայում հրդեհ է բռնկվել․ կա տուժած
Այսօր առավոտյան Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի մոտ կայանված մեքենա է այրվել։ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայում առայժմ անհայտ պատճառով կրակ է բռնկվել։ Այրվել է մեքենայի սրահի մի հատվածը։
Վարորդն այրվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Նրա մոտ ախտորոշվել են դեմքի և դաստակի 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներ։ «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը SHANTNEWS-ին հայտնել է, որ տուժածի այրվածքները փոքր մակերեսով են, նրա վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության, հոսպիտալացվել է վնասվածքաբանական բաժանմունք։
Դեպքի վայրում աշխատել է հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մեքենան հոսանքազրկել են, փակել գազաբալոնի փականը։ Ըստ նախնական վարկածի՝ հրդեհի պատճառը գազաբալոնը չի եղել։ Հանգամանքները պարզում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
Կարծիքներ