Կիևում եռշաբաթյա կարանտին է սահմանվել COVID-19-ի պատճառով
Կիևում կոշտ եռշաբաթյա կարանտին է սկսվել: Այն ներդրվել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով: Ըստ քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի, վերջին մեկուկես ամսվա ընթացքում հիվանդացության մակարդակը կրկնապատկվել է, իսկ մահացությունը ավելացել է մեկուկես անգամ։
Քաղաքային իշխանությունների հրամանով՝ Ուկրաինայի մայրաքաղաքում եկեղեցական ծառայություններն արգելվում են: Բացառություններ կլինեն այն տաճարների համար, որտեղ հնարավոր է յուրաքանյուր անձի համար 10 քմ․մ տարածք տրամադրել: Զանգվածային, զվարճանքի, սպորտային և մշակութային միջոցառումները չեղյալ են հայտարարվում:
Շարունակելու են գործել մթերային խանութները, դեղատները, կենդանիների խանութները և բենզալցակայանները: Գեղեցկության սրահներն ու վարսավիրանոցները հաճախորդներին կկարողանան ընդունել միայն նախօրոք գրանցումով:
Ֆիթնես ակումբներին թույլատրվել է անհատական մարզումներ անցկացնել: Արձակուրդներից հետո դպրոցականները դասերը կշարունակեն հեռավար ուսուցմամբ։
Կարծիքներ