Թուրքիան դուրս է եկել Ստամբուլյան կոնվենցիայից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ՝ երկիրը դուրս է եկել Ստամբուլյան կոնվենցիայից: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, որոշումը հրապարակվել է թուրքական Resmi Gazete պաշտոնաթերթում:
Թուրքիան 2011 թվականին էր միացել Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային, որը հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով:
Երկրի՝ ընտանիքի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զեհրա Զումրութ Սելջուկը թվիթերյան իր միկրոբլոգում նշել է, որ թուրքական օրենսդրությունը կպաշտպանի կանանց իրավունքները: Նրա համոզմամբ՝ Թուրքիայի օրենսդրական համակարգը այնքան դինամիկ և ուժեղ է, որ կկարողանա ըստ անհրաժեշտության նոր կարգավորումներ իրականացնել:
Կարծիքներ