Չեմ ցանկանում խառնվել համայնքային որևէ խնդրի. Զարեհ Սինանյանը՝ Լիոնի համայնքային կազմակերպությունների հետ հանդիպմանը

Չեմ ցանկանում խառնվել համայնքային որևէ խնդրի. Զարեհ Սինանյանը՝ Լիոնի համայնքային կազմակերպությունների հետ հանդիպմանը

«Չեմ ցանկանում խառնվել համայնքային որևէ խնդրի։ Վստահ եմ՝ համայնքն ունի իր ներքին խոհեմությունն ու իմաստությունը՝ լուծելու ներհամայնքային ցանկացած խնդիր»,- Լիոնի համայնքային կազմակերպությունների և անհատների հետ հանդիպման ընթացքում ասել է Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը և Դեսինի փոխքաղաքապետ Դենի Ջորկաեֆը։

 

Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի բոլոր ծրագրերը և ուղղությունները, ինչպես նաև պատասխանել ներկաների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին հայրենադարձությանը, հայաստանյան կյանքին սփյուռքի ներգրավվածությանը, սփյուռքի տարբեր համայնքների տարակարծություններին, Հայաստանի և Արցախ անվտանգային հարցերին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում