Թուրքիայում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյկը հարցազրույց է տվել Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը, որի ժամանակ մեկնաբանել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Այս մասին գրում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը:
Ֆլեյկը Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը բնութագրել է որպես «հիանալի զարգացում»:
«Մենք ողջունում ենք այդ քայլերը, ներառյալ (նկատի ունի հատուկ ներկայացուցիչների հանդիպումները) հանդիպումները Մոսկվայում և Վիեննայում։ Սրանք, անշուշտ, համարձակ քայլեր են։ Կարևոր նշան է նաև Ստամբուլի և Երևանի միջև թռիչքների վերականգնումը»,- ասել է դեսպանը։
Կարծիքներ