Իսպանիայում մեքենան մխրճվել է հետիոտների բազմության մեջ․ կա 7 վիրավոր
Իսպանիայի Գվադալահարա նահանգի Յունկերա-դե-Էնարես քաղաքում մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներին։ Հաղորդվում է առնվազն 7 տուժածի մասին։
Տուժածների 4-ը՝ 1 կին և 3 տղամարդ, հոսպիտալացվել են։
EFE գործակալության հաղորդմամբ՝ ենթադրյալ մեղավորը ձերբակալվել է։ Տղամարդը վրաերթն իրականացրել է միտումնավոր։ Նրա խոսքով՝ իրեն նման արարքի է մղել հուսահատությունը, որն առաջացել է երեխաների նկատմամբ խնամակալությունը կորցնելուց հետո։
Կարծիքներ