Թուրքիայում վերջին 11 տարվա ընթացքում կալանավորվածների թիվն ավելացել է շուրջ 4 անգամ
Թուրքիայում վերջին 11 տարվա ընթացքում կալանավորվածների թիվն ավելացել է շուրջ 4 անգամ, հաղորդում է Sözcü թերթը՝ հղում անելով Թուրքիայի վիճակագրական ինստիտուտին:
Ընդհանուր առմամբ, ինստիտուտի վերջին տվյալներով, 2019 թվականին բանտարկվել է 281 605 մարդ: Ընդ որում՝ 2009 թվականին երկրում բանտարկվածների թիվը կազմել է 74 404 մարդ:
Երկրում վերջին 10 տարվա ընթացքում մեծացել է այնպիսի հանցագործությունների մակարդակը, ինչպես սպանությունը, կողոպուտը, սեռական ոտնձգությունները եւ թմրանյութերի հետ կապված իրավախախտումները, նշում է վիճակագրական ինստիտուտը:
Նշված ժամանակահատվածում սեռական ոտնձգությունների համար ազատազրկված անձանց թիվն աճել է 10 անգամ՝ կազմելով 5800 մարդ 2019 թվականին՝ ի տարբերություն 2009 թվականին գրանցված 562-ի:
Ընդ որում՝ նշված ժամանակահատվածում կողոպուտի համար դատապարտված անձանց թիվն աճել է 7 անգամ, իսկ թմրանյութերի վաճառքի համար ազատազրկվածների թիվը՝ 11 անգամ:
Հայտնի է, որ Թուրքիան զբաղեցնում է երկրորդ տեղը ազատազրկվածների թվով, այսինքն՝ 100 000 բնակչության հաշվով բանտում գտնվողների թվով, ընդ որում՝ ԱՄՆ-ը զբաղեցնում է առաջին տեղը ՏՀԶԿ երկրների շրջանում:
Վիճակագրական ինստիտուտի տվյալներով՝ 2019 թվականին Թուրքիայում ազատազրկվածների թիվը կազմել է 430 մարդ 100 000 բնակչության հաշվով, հաղորդում է Ahval-ը:
Կարծիքներ