Ռամոսը Պերեսին հայտնել է, որ չի ցանկանում հեռանալ «Ռեալից»
Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին հայտնել է, որ չի ցանկանում հեռանալ թիմից, հաղորդում է ABC-ն։
Թիմի ավագն ու ակումբի նախագահն այս շաբաթ մի քանի հանդիպում են ունեցել առանց միջնորդների։ Պերեսը հետաքրքրվել է ֆուտբոլիստի առողջական վիճակով։ Ռամոսը ծնկի վիրահատության է ենթարկվել եւ բաց կթողնի մոտ երկու ամիս։
Ռամոսը «Ռեալում» է 2005 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն։
Կարծիքներ