China Open․ Էլինա Ավանեսյանը հաղթել է ամերիկուհի մրցակցին

China Open․ Էլինա Ավանեսյանը հաղթել է ամերիկուհի մրցակցին

Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը շարունակում է հաջող մրցելույթները China Open-ում։ 

Երկրորդ շրջանում նա երեք սեթում հաղթել է ամերիկուհի Քերոլայն Դոլեհիդեին (6:3, 5:7, 6:2) և դուրս եկել երրորդ շրջան։

Էլինայի հաջորդ մրցակիցն Ուկրաինայի ներկայացուցիչ Յուլիա Ստարոդուբցևան է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում