Վրաստանը երկարաձգել է կանոնավոր թռիչքների արգելքը մինչև օգոստոսի 31-ը

Վրաստանը երկարաձգել է կանոնավոր թռիչքների արգելքը մինչև օգոստոսի 31-ը

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը որոշում է կայացրել երկարաձգելու կանոնավոր թռիչքների արգելքը հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ: Այս մասին հաղորդվել է գործակալության կայքում:

«Միջազգային ծրագրված չվերթների սահմանափակումները երկարացվել են և ուժի մեջ են մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ սահմանափակումները չեն տարածվում Թբիլիսիի միջազգային օդանավակայանի (ICAO UGTB ծածկագրով) և Մյունխենի (EDDM), Փարիզի (LFPG) և Ռիգայի (EVRA) միջև ընկած միջազգային թռիչքների վրա:

Այսպիսով, օգոստոսին Lufthansa-ն կսկսի կանոնավոր թռիչքներ իրականացնել Մյունխեն – Թբիլիսի – Մյունխեն երթուղով, իսկ Air France-ը կսկսի թռիչքները Փարիզից Թբիլիսի և հետ: Նաև Վրաստանը ծրագրում է վերսկսել օդային երթևեկությունը բալթյան երկրների հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում