Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը չեղյալ է հայտարարում դեկտեմբերի 11-ին նախատեսված փառատոնը
Հաշվի առնելով Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ագրեսիան և անվտանգային մարտահրավերները՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը չեղյալ է հայտարարում ս․ թ․ դեկտեմբերի 11-ին Գլենդեյլի Արցախ պողոտայում նախատեսված <<Հայկական փառատոն>>-ը։
«Երախտագիտություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, աջակիցներին և Գլենդեյլ քաղաքի աշխատակազմին ցուցաբերած օժանդակության համար։ Այս դժվար պահին մեր բոլորի համախմբվածությունը և օժանդակությունը պետք է ուղղված լինի հայրենիքին սատարելու նպատակին»,- ասված է հայտարարության մեջ։
Կարծիքներ