Հայաստանը տնտեսական ազատության աշխարհի ինդեքսում լավացրել է իր դիրքը

Հայաստանը տնտեսական ազատության աշխարհի ինդեքսում լավացրել է իր դիրքը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Հայաստանը ևս 2 տեղով լավացրել է տնտեսական ազատության աշխարհի ինդեքսում իր դիրքը:

«Այժմ 32-րդ ենք։ Կարևոր է նաև այն, որ ԵԱՏՄ տարածքում ամրապնդում ենք ամենալավ բիզնես միջավայր ունեցող երկրի դիրքը։ Չենք գոհանում արդյունքներով, դեռ շատ բան կա լավացնելու բիզնես անելու համար, ինչը խոստացել ենք կառավարության նոր ծրագրով»,- նշել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում