«Ռոմա»-ն հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայում
Իտալական «Ռոմա»-ն հաղթանակով մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլը (C խումբ): «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայրաքաղաքային թիմը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի անդրանիկ խաղում մրցեց բուլղարական ԲԿՄԱ-ի հետ և առավելության հասավ խոշոր 5:1 հաշվով: «Ռոմա»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Պելիգրինին և մեկ անգամ էլ աչքի ընկան Էլ Շարավին, Մանչինիին ու Աբրահամը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր ու այդպես էլ չմասնակցեց հանդիպմանը:
Հաջորդ հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայի շրջանակներում «Ռոմա»-ն կանցկացնի սեպտեմբերի 30-ին` հյուրընկալվելով Լուգանսկի «Զարիա» ակումբին:
Կարծիքներ