ԱՆ-ն COVID-19-ի դեմ պատվաստումների թեմայով դասընթացներ է կազմակերպել

ԱՆ-ն COVID-19-ի դեմ պատվաստումների թեմայով դասընթացներ է կազմակերպել

Ծառայությունների մատուցման ոլորտում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)  կանխարգելմանն ուղղված իմունականխարգելման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների շրջանակներում  կազմակերպվել են  դասընթացներ` COVID-19-ի դեմ պատվաստումների թեմայով: 

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ դասընթացների արդյունքում ծառայությունների մատուցման ոլորտի ներկայացուցիչները  ստացել են պատավաստումային գործընթացի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն. ներկայացվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութերը, հակացուցումները:
Դասընթացի երկրորդ փուլում  իրականացվել են նաև պատվաստումներ։

Դասընթացները կրում են շարունակական բնույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում