Սպիտակ տուն. Իսրայելը պետք է հարվածի ՀԱՄԱՍ-ին Ռաֆահում՝ նկատի ունենալով հանրային անվտանգությունը
Վաշինգտոնի վարչակազմը կարծում է, որ իսրայելական ուժերը պետք է գործողություններ իրականացնեն Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ՝ միաժամանակ ապահովելով խաղաղ բնակչության անվտանգությունը։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստակամություն է հայտնել սահմանափակել օգնությունը Իսրայելին, եթե նրա ուժերը Ռաֆահում գործողություն իրականացնեն՝ հաշվի չառնելով բնակչության անվտանգությունը, ԱԱԽ պաշտոնյան պատասխանել է. «Մենք կշարունակենք աջակցել Իսրայելին։ Նրանք իրավունք ունեն պաշտպանվել ՀԱՄԱՍ-ից, մենք կշարունակենք ապահովել նրանց, դրա համար անհրաժեշտ գործիքներն ու միջոցները»:
Կարծիքներ