Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում 6,4 և 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել

Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում 6,4 և 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել։ Այդ մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ըստ աղբյուրի՝ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հերաթ քաղաքից 34 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ բնակվում է շուրջ 272 հազար մարդ, օջախը՝ 10 կմ խորությամբ: 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը որոշ ժամանակ անց գրանցվել է Աֆղանստանի արևմուտքում: Էպիկենտրոնը գտնվել է Հերաթից 28 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 10 կմ խորությամբ: Տուժածների և զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:
Կարծիքներ