ԱԳ փոխնախարարը՝ վիզաների ազատականացման գործընթացի մասին
ԱԺ եվրոպական ինտեգրման ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում պատգամավոր Գևորգ Պապոյանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման թեմայով հարց ուղղեց:
«Այդ հարցը բարձրացվել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի ընթացքում: Եվրոպական կողմը հավաստիացրել է՝ Եվրոպական հանձնաժողովը կարծես իր կողմից պատրաստակամ է, և հարցը գտնվում է անդամ-երկրների տիրույթում:
Մի շարք անդամ-երկրներում տեղի են ունեցել խորհրդարանական և նախագահական ընտրություններ, և հարցը նպատակահարմար չէր բարձրացնել այդ ընթացքում: Սակայն կարծում ենք՝ սեպտեմբերից ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն հարցն առաջ քաշելու համար»,- ասաց փոխնախարարը:
Հովհաննիսյանը նշեց, որ այդ հարցը մշտապես պահվում է օրակարգում:
Կարծիքներ